Պլանները փոխվել են` Գեւորգ Պապոյանի փոխարեն տեղակալին են ուղարկել
Tue, 10 Nov 2026 15:31:42 +0400

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցերը։
Նախապես որպես հիմնական զեկուցող ԱԺ կայքում տեղադրվել էր Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի անունը, սակայն այսօր կատարվել է փոփոխություն եւ նրա փոխարեն Ազգային ժողով է եկել Էկոնոմիկայի փոխնախարար Լեւոն Մովսիսյանը։
Նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամներից ընդամենը 4 ՔՊ-ական պատգամավորները։ Չեն մասնակցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գրիշա Թամրազյանը, Լենա Մաթեւոսյանը, «Հայաստան» խմբակցությունից Սեւակ Խաչատրյանը եւ ՔՊ-ական Արայիկ Հարությունյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր