Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Կալիբրը չի ներում

Կալիբրը չի ներում

Tue, 03 Mar 2026 12:53:09 +0400


«Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը թույլ չեն տալիս նախագահ Սերժ Սարգսյանին խորհուրդներ տալ», – լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Ալեն Սիմոնյանը , հիշեցնենք, դիմել էր ՀՀ երրորդ նախագահին՝ առաջարկելով հետ քաշվել քաղաքական դաշտից, այն հիմնավորմամբ, որ իր շրջապատում որոշ մարդիկ այդ մասին երազում են։

Մամիջանյանի խոսքով՝ նախագահ Սարգսյանը պետական գործիչ է, որը ժամանակին հայտարարել էր, որ Աղդամը իր հայրենիքը չէ, սակայն այն պահպանել էր։ «Այդ ժամանակ որոշ մարդիկ բարձրաձայն դժգոհություններ էին հայտնում, բայց երբ նրանք իշխանություն դարձան, հանձնեցին Աղդամը, Արցախը և Հայաստանի սուվերեն տարածքի որոշ հատվածներ», – հավելել է նա։

Մամիջանյանը կոչ է արել Ալեն Սիմոնյանին չպրոյեկտել իր քաղաքական երազանքները ՀՀԿ-ի վրա :

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է Thu, 23 Jul 2026 23:53:57 +0400 ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, …