Պետություն կոչվելու համար բավարար չէ իշխանություն ունենալը

Պետություն կոչվելու համար բավարար չէ իշխանություն ունենալը

Tue, 03 Mar 2026 15:45:40 +0400


Պետության իսկական չափանիշը նրա ղեկավարի անձնական օրինակն է։ Եթե այսօր շատերը հիացմունքով գրում են՝ «հիացած ենք Իրանի ժողովրդի ոգով», ուզում եմ հիշեցնել՝ հայ ժողովուրդն էլ ժամանակին այդպիսին էր։ Պատկերացնու՞մ եք, որ մեր հաղթանակած նախագահներից մեկը դուրս գար և պերյաշկի ուտեր կամ կուկուռուզ կրծեր, ասելով՝ մենք խաղաղ ենք ու հաղթել ենք։ Նման բան չէին անի, որովհետև ժողովուրդը թույլ չէր տա։ Կիմանային՝ դա գլխի գալիք է։

Ինչո՞ւ թույլ չէր տա։ Քանի որ ղեկավարը օրինակ էր՝ ժողովրդին ձևավորելու համար։ Այսօր՝ 8 տարի շարունակ, Նիկոլ Փաշինյանը սեփական օրինակով «կրթեց» ժողովրդին՝ չծառայել բանակում, ուտել, խմել, քեֆ անել, պատասխանատվություն չկրել, մեղադրել բոլորին, պարտություններ բերել, տարածքներ հանձնել, թշնամուն ամեն բան թույլ տալ, ու վերջում էլ ասեր իր թիմակիցների բերանով՝ «պերյաշկի եմ ուտում, որովհետև մեզ մոտ պատերազմ չկա»։ Եվ ժողովուրդը լուռ կանգնած է, շատերը նույնիսկ ասում են՝ «այլևս անվախ հերոս է, խաղաղություն է բերել»։ Սա հենց Փաշինյանի բերած աղետի ցուցիչն է։ Երբ մարդիկ ընկնում են նրա կազմակերպած թատրոնների հետևից, հետևում են ներկայացումներին, որոնք նախաձեռնել է իշխանությունը, երբ հակառակորդ երկիրը ծաղրում ու նսեմացնում է Հայաստանը, որովհետև երկրի ղեկավարը հայտարարում է՝ «ես եմ Հայաստանը», և ժողովուրդը լռում է՝ դա ողբալի ցուցիչ է։

Կար ժամանակ, երբ ղեկավարը վախենում էր ժողովրդից, որովհետև անձնական օրինակը կենսական նշանակություն ուներ պետության համար։ Այսօր Իրան պետության ղեկավարությունը պատրաստ է զոհվելու իր երկրի համար, և դա դաս է՝ հասկանալու, որ պետություն կոչվելու համար բավական չէ իշխանություն ունենալը՝ պետք է նաև անձնական օրինակով ձևավորել ժողովրդի արժանապատվությունը, ոգին և պատասխանատվությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՀՀ-ում արգելված չէ ընտրությունից առաջ թոշակ բարձրացնելը, Բրիտանիայում՝ արգելված է

«Հրապարակ»․ ՀՀ-ում արգելված չէ ընտրությունից առաջ թոշակ բարձրացնելը, Բրիտանիայում՝ արգելված է Thu, 05 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով