Քանի օտարերկրացի ուսանող է սովորում վրացական բուհերում
Tue, 03 Mar 2026 19:00:06 +0400

Վրացական բուհական համակարգում 2025/26 ուստարում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը կազմում է 44,4 հազար։ Օտարերկրացի ուսանողների թիվը անցյալ ուսումնական տարվա հեմատ ավելացել է 19,7 տոկոսով։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային վիճակագրական «ՍաքՍտատ» ծառայությունը։ Անցյալ ուսումնական տարում վրացական բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը կազմել է 37,1 հազար, 23/24 ուստարում՝ 30,7 հազար։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում բուհական համակարգում սովորում է 195,4 հազար ուսանող։
Նրանց 55,3 տոկոսը սովորում է պետական բուհերում, 44,7 տոկոսը՝ մասնավոր համալսարաններում։ Ուսանողների 52,1 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են, 47,9 տոկոսը՝ արական։ Վրաստանում, հիշեցնենք, որ գործում է 64 բարձրագույն ուսումնական հաստատություն՝ 19 պետական եւ 45 մասնավոր։ Բարձրագույն ուսհաստատությունների 64 տոկոսը գտնվում է Թբիլիսիում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր