Չորեքշաբթի , 27 Մայիսի 2026

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

«Բոլորին դեմ եմ» նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի

Tue, 03 Mar 2026 21:15:00 +0400


Փետրվարի 1-ին հիմնադրվեց մի տարօրինակ անունով նախաձեռնություն` «Բոլորին դեմ եմ»։ Նախաձեռնության հեղինակները մի խումբ երիտասարդներ են: Նրանցից մեկը` Իշխան Գեւորգյանը դեռ նախորդ ամիս կարճ ձեւակերպել էր իրենց նպատակը՝ մեր ուզածը 100 օրվա մանդատ է։ «Կուսակցությունը հիմնադրվում է այն նպատակով, որ մասնակցի 2026-ի ընտրություններին եւ 100 օրվա ընթացքում երեք փոփոխություն կատարելուց հետո անցկացնի նոր ընտրություններ»,- ասել էր նա եւ նշել, որ առաջարկվող երեք փոփոխություններից մեկը վերաբերում է «դեմ եմ բոլորին» ընտրական քվեաթերթիկի վերականգնմանը, երկրորդը՝ կայուն մեծամասնության չեղարկմանը, իսկ երրորդը՝ ընտրական շեմի իջեցմանը։

Նախաձեռնության անդամներից Միքայել Նահապետյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. ««Բոլորին դեմ եմ»-ը բոյկոտի կոչ չէ, հակառակը` ակտիվ մասնակցության, որպեսզի վարչական ռեսուրսով եւ այլ եղանակներով բերվող ձայները բարձր մասնակցության մեջ ունենան փոքր կշիռ, եւ ոչ ոք չկարողանա իր ունեցած ռեսուրսներից օգտվելով, դառնալ թագավոր եւ միանձնյա իշխել Հայաստանը: Մենք ստեղծում ենք «Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունը, քանի որ առանց կուսակցության հնարավոր չէ ընտրություններին մասնակցել եւ բան փոխել: Հաջողության հասնելու դեպքում ստեղծելու ենք 100-օրյա կառավարություն, կկազմակերպենք նոր արտահերթ ընտրություններ, ինչից հետո կուսակցությունը կլուծարվի: Արդյունքում կստացվի, որ իշխող թիմը չի կարողանա պետական ռեսուրսներն օգտագործել իր վերարտադրման համար, եւ տեղի կունենա հավասար մրցապայքար` նոր կանոններով: Հայաստանում վերջապես մեկ անգամ կարող է տեղի ունենալ ընտրություն` առանց վարչական ռեսուրսի ու կողմնակալ մոտեցումների: Մեր առաջարկը սա է»:

Նշենք, որ «Բոլորին դեմ եմ» շարժում-նախաձեռնությունը ունի պաշտոնական կայքէջ, որտեղ ցանկացած քաղաքացի կարող է միանալ նախաձեռնությանը, նշելով` անուն, ազգանուն և հեռախոսահամար: Կայքէջում մարտի 3-ի դրությամբ նախաձեռնությանը միացել է 756 քաղաքացի, ֆինանսապես աջակցում է ավելի քան 174 մարդ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկի փոխարեն մի քանի տասնյակ ԱԱԾ եւ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծեք

Մեկի փոխարեն մի քանի տասնյակ ԱԱԾ եւ Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծեք Tue, 26 May 2026 18:15:15 …