Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Բանակի խնդիրները  «լուծել», անցել է այգեգործությանը

Բանակի խնդիրները  «լուծել», անցել է այգեգործությանը

Tue, 03 Mar 2026 22:45:00 +0400


Մարտի 1-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի խումբ բնակիչներին ներկայացրեց պետության կողմից իրականացվող տարբեր ծրագրեր։ Նրա հետ էին նախարարներ Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, նախկին նախարար Գնել Սանոսյանը, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Երբ նա, խոսելով սահմանագոտում պետական աջակցությամբ կառուցված առանձնատների մասին, մի պահ դադար տվեց, Սուրեն Պապիկյանը բաց չթողեց «շեֆին» դուր գալու շանսը եւ Փաշինյանին լրացրեց․« Քաղաքացիներ ունենք, որոնք օգտվել են զրո տոկոս վարկից, այգեգործական ծրագրերից, այգի ունեն դրած և գոհ են կառավարության իրականացրած ծրագրերից»։ Հարևան Իրանում պատերազմ է, որը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով, բանակում, խաղաղ պայմաններում տասնյակ զինծառայողներ են մահանում, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը գյուղատնտեսական անտոկոս վարկով ու այգեգործությամբ է հետաքրքրված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց Thu, 30 Apr 2026 …