Հինգշաբթի , 25 Հունիսի 2026

Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը

Փաշինյանի ուշացած ցավակցության առեղծվածը

Tue, 03 Mar 2026 22:53:52 +0400


Շատերիդ հետաքրքիր է, թե ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգեւոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով։

Պատճառը, բնավ, ոչ աշխատանքային օրերը չէին։ Ոչ էլ բեմադրված անտարբերությունն ու թեթեւսոլիկությունը։ Ոչ էլ «ուրախ ավտոբուսի» անվան տակ երթեւեկող հիվանդասենյակ համար 6-ը։
Իրական պատճառը հետեւյալն է։

Փաշինյանականները կամ հույս ունեին, կամ իրենց կուռատորներից՝ ինֆո, որ Խամենեի սպանությունից հետո Իրանի պետական կառավարման համակարգը արագ կփլուզվի, երկրի պաշտպանական համակարգը կկաթվածահարվի, եւ Իրանը կհայտնվի վերահաս կապիտուլյացիայի շեմին, ինչը կհանի բարեկամ երկրի առաջնորդի սպանության հետ կապված ցավակցելու բարոյա-քաղաքական հրամայականը։

Նրանց համար այդքան բաղձալի սցենարը չիրականացավ։ Իրանը վերապրեց Խամենեի սպանությունը եւ շարունակեց դիմադրությունը։

Ուստի երեք օր անց Փաշինյանը ստիպված էր ուշացած բարեվարքություն դրսեւորել եւ ցավակցել Խամենեի սպանության առիթով։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից

Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից Fri, 05 Jun 2026 21:06:48 +0400 «Մայր …