Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել․ Վահե Դավթյան

Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել․ Վահե Դավթյան

Tue, 03 Mar 2026 23:30:00 +0400


Քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրում է․ «Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Մոսկվան Անկարային տեղեկացրել է «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» գազամուղերին սպառնացող վտանգների մասին:

Նշված գազամուղերը ստեղծված կոնֆլիկտային կոնֆիգուրացիայում կարող են առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Կատարում հեղուկացված գազի արտադրության դադարեցումն ու Հորմուզի նեղուցի փակումը գազի լուրջ պակասորդ են ստեղծում եվրոպական շուկայում, ինչը արտահայտվում է նաև գազի ֆյուչերսների աճի տեսքով (+30%%):

Այս ամենը լավ հնարավորություն է ստեղծում Թուրքիայի համար՝ հանդես գալու որպես Եվրոպայի առանցքային մատակարար, ինչը հնարավոր է ապահովել հենց վերոնշյալ«Թուրքական» ու«Երկնագույն» հոսքերով՝ համապատասխանաբար 31,5 մլրդ խմ ու 16 մլրդ խմ թողունակությամբ:

Երկու գազամուղերն էլ ռուսական նախագծեր են, որոնք ապահովում են Ռուսաստանից գազի մատակարարում Թուրքիա Սև ծովի հատակով:

Նման գազային սցենարը, բնականաբար, հակասում է նախևառաջ Վաշինգտոնի շահերին, որը փորձում է Կատարից մատակարարումների դադարեցման պայմաններում արագորեն գրավել եվրոպական շուկան:

Կոնֆլիկտի ռազմավարական շրջանակը շարունակում է ընդլայնվել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հայաստանը ձախողել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքը

«Հրապարակ»․ Հայաստանը ձախողել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքը Sat, 30 May 2026 11:45:06 …