Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել

Էլմիրա Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում մեդալ է նվաճել

Tue, 03 Mar 2026 23:15:00 +0400


Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձել է Երևանում անցկացվող Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։

Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում Կարապետյանը, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ բավարարվելով արծաթե մեդալով:

«Ուրախ եմ և ոգևորված: Արդյունքից էլ եմ գոհ: Հետաքրքիր մրցակցություն էր: Հունգարիայի ներկայացուցիչը շատ լավ կրակեց: Լարվածություն չկար, պարզապես լավ մրցակցություն էր: Շատ ուրախ և հպարտ եմ, որ Երևանում կարողանում ենք այսպիսի առաջնություն հյուրընկալել: Առաջին անգամ, երբ մտել եմ հրաձգարան, առաջինը հարցրել եմ՝ ինչո՞ւ մենք չեն ընդունում միջազգային մրցաշարեր: Ինձ համար շատ կարևոր էր այս մրցմանը մեդալ նվաճելը»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Էլմիրա Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն: Նա Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի ոսկե մեդալակիր:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կտեղափոխվի բրազիլական ֆուտբոլային առաջնություն

Կտեղափոխվի բրազիլական ֆուտբոլային առաջնություն Tue, 07 Jul 2026 02:30:04 +0400 Կաբո-Վերդեի ֆուբոլի հավաքականի դարպասապահ Ժոզիմար …