Եղիսաբեթ 2-րդի՝ մանուկ հասակում գրած նամակը վաճառվել է աճուրդով
Wed, 04 Mar 2026 23:00:26 +0400

Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի՝ մանուկ հասակում գրած նամակը վաճառվել է աճուրդով՝ 25 հազար ֆունտով։ Նախնական արժեքը կազմել է 4 հազար ֆունտ։ Նամակը հասցեագրված է եղել Վինձորի պալատում աշխատած՝ արքայական ընտանիքի աղախին Բեաթրիս Սթիլմանին։ Վաճառքն իրականացվել է Hansons Auctioneers աճուրդային տան կողմից։ Նամակը ապագա թագուհու կողմից գրվել է 1936-40-ական թվականներին։ Այդ ժամանակ ապագա միապետուհին հյուր է եղել Կորնուոլի Փրա-Սենդսում։ Նամակում դեռահաս արքայադուստրը հեռաքրքրվել է ընտանիք կենդանիների վիճակով։ Նամակը ստորագրված է՝ «Սիրով՝ Էլիզաբեթ»։ Նամակների արխիվը երբեմնի արքայական աղախնի ազգականները հայտնաբերել էին 2024 թվականին։ Արխիվում նաեւ նամակ է եղել՝ գրված Եղիսաբեթ թագուհու քրոջ՝ արքայադուստր Մարգրեթի կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր