Դպրոցների տնօրենների հնարավոր մասնակցությունը ընտրություններին կուսումնասիրվի՞

Դպրոցների տնօրենների հնարավոր մասնակցությունը ընտրություններին կուսումնասիրվի՞

Mon, 22 Jun 2026 12:41:21 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ընտրական գործընթացների ընթացքում արձանագրված խախտումներին և դպրոցների որոշ տնօրենների գործողություններին։

Նա նշել է, որ ընտրությունների ժամանակ մի շարք դպրոցների ղեկավարներ, ըստ իր գնահատման, ներգրավվել են քաղաքական գործընթացներում և ծառայել իշխանության քաղաքական շահերին։ Յոլյանի խոսքով՝ նման վարքագիծը խաթարում է դպրոցի՝ որպես անկախ կրթական հաստատության հեղինակությունը։

Քաղաքական գործիչը ընդգծել է, որ կրթական համակարգի ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես մանկավարժական գործունեությամբ, իսկ քաղաքական քարոզչությամբ ներգրավված անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության և զրկվեն ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Յոլյանը նաև նշել է, որ կրթությունը պետք է ամբողջությամբ տարանջատվի քաղաքական գործընթացներից, իսկ դպրոցները պետք է ծառայեն պետության և հասարակության շահերին, այլ ոչ թե որևէ քաղաքական ուժի վերարտադրությանը։

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության արձագանքին՝ նա այն որակել է անբավարար՝ նշելով, որ մեկ-երկու դեպքերի հիշատակումը չի կարող համարվել համակարգային խնդրի համարժեք գնահատում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լայնածավալ և հետևողական ուսումնասիրություն։

Վերջում Յոլյանը կոչ է արել իրավապահ մարմիններին մանրամասն քննություն իրականացնել՝ պարզելու ընտրական գործընթացներում կրթական հաստատությունների ղեկավարների հնարավոր ներգրավվածության դեպքերը և անհրաժեշտության դեպքում դրանք հասցնել իրավական ավարտի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն

«Հրապարակ»․ «Մուլտի վելնեսը» եթե անօրինական էր, անունը փոխեցին՝ դարձավ օրինակա՞ն Fri, 07 Aug 2026 10:45:53 …