Կառավարության առաջարկը ստացել են, բայց«Հայփոստ»-ից նամակը ուշացումով են փոխանցել
Thu, 05 Mar 2026 10:29:11 +0400

ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հաստատում է՝ ՀԷՑ – ի վաճառքի հարցով կառավարության առաջարկը ստացել են, բայց՝ «Հայփոստ»-ից նամակը ուշացումով են փոխանցել՝ սեփականատերերին զրկելով սահմանված ժամկետում պատասխանելու հնարավորությունից` մինչև փետրվարի 21-ը:
Ըստ Ղազինյանի՝ Տարածքային կառավարման նախարարությունն առաջարկն ուղարկել է փետրվարի 17-ին, բայց իրենց «Հայփոստ»-ից նամակի մասին տեղյակ են պահել փետրվարի 20-ին, իսկ այն հասցեատերերին հասցրել փետրվարի 25-ին, երբ արդեն լրացել էր օրենքով սահմանված եռամսյա ժամկետը:
Հիշեցնենք նաև, որ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենը` Շուշան Ալեքսանյանն է, ԱԺ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կինը:
Երկար պետք չէ մտածել, թե ում էր պետք, որ առաջարկությունը ուշ հասնի:
ՀԷՑ Վերահսկողական Կոմիտե
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր