Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Իրանը հարվածել է Իսրայելի ՊՆ շենքին և գլխավոր օդանավակայանին․ մանրամասներ

Thu, 05 Mar 2026 12:00:10 +0400


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին և Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին։ Այս մասին հայտնում է իրանական «Fars» գործակալությունը։
«ԻՀՊԿ-ի գերձայնային հրթիռները և հարվածային անօդաչու թռչող սարքերը շրջանցել են ամերիկյան THAAD համակարգը և հարվածներ են հասցրել սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարության շենքի և «Բեն Գուրիոն» օդանավակայանի ռազմավարական թիրախներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել է յոթ ժամանակակից ռադար, ինչը թույլ է տվել «կուրացնել Ամերիկայի և ուզուրպատորական սիոնիստական ռեժիմի աչքերը» տարածաշրջանում։

Իսրայելի պաշտպանության նախարարության կենտրոնակայանին հասցված հարվածը հանգեցրել է զգալի ավերածությունների։
Իսրայելական աղբյուրների տվյալներով՝ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 25 որսացող հրթիռ։
Թեհրանում հայտարարել են նաև Թել Ավիվին, Հորդանանում ԱՄՆ ռազմակայանին հասցված հարվածների, Իրաքում «British Petroleum»-ին պատկանող նավթահորերին հարվածների, ինչպես նաև Քուվեյթում և Բահրեյնում տեղի ունեցած պայթյունների մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից

Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից Tue, 09 Jun 2026 …