Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Նոր ի՞նչ համաձայնագիր է կնքվել

Նոր ի՞նչ համաձայնագիր է կնքվել

Thu, 05 Mar 2026 12:07:20 +0400


Կառավարությունը մարտի 5-ին կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն զարգացման զգալի ներուժ։ Այդ համագործակցությունը պայմանավորված է ինչպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անդամակցությամբ, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ակտիվությամբ և տարբեր տարածաշրջանային ու միջազգային կառույցներում համատեղ աշխատանքով։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանի և Ղազախստանի պաշտպանական գերատեսչությունների միջև ձևավորված է արդյունավետ համագործակցություն և կառուցողական երկխոսություն։

Ռազմական հետախուզության ոլորտում համագործակցությունը նպատակ ունի ընդլայնել երկկողմ կապերը մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, նախատեսվում է ստեղծել իրավական հիմք երկու երկրների ռազմական հետախուզական կառույցների համագործակցության համար, իրականացնել տեղեկատվության և վերլուծությունների փոխանակում ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ, ինչպես նաև համագործակցել տեխնոլոգիական ոլորտում։

Բացի այդ, համաձայնագիրը նախատեսում է տեղեկատվության փոխանակում ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին հակազդելու նպատակով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական գործընթացների վերաբերյալ տվյալների փոխանցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու

Կարեւորն այն չէ, թե ինչպես ես եկել իշխանության, այլ՝ այն, թե ինչպես ես գնալու Fri, …