«Մի պղտորեք սպարապետի հոգին». տղամարդը՝ Սասուն Միքայելյանին
Thu, 05 Mar 2026 12:23:36 +0400

Գրել էինք, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա հետ կապված Երկրապահ կամավորական միության անդամները այցելում են այժմ Եռաբլուր:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։ Զինվորական համազգեստով մի տարեց տղամարդ մոտեցավ է Սասուն Միքայելյանին և դիմելով նրան՝ հայտարարեց, որ չպետք է «պղտորել սպարապետի հոգին» և ժողովրդին տանել կործանման։ Նրա խոսքով՝ նրանք ծառայում են ուրիշների շահերին։
Տղամարդու հայտարարությունից հետո ԵԿՄ անդամները նրան հեռացրել են տարածքից՝ նշելով, որ Եռաբլուրը նման բողոքների համար նախատեսված վայր չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր