Հինգշաբթի , 5 Մարտի 2026

Բաքուն սպառնում է հարված հասցնել Իրանին․ գերլարված իրավիճակ է

Բաքուն սպառնում է հարված հասցնել Իրանին․ գերլարված իրավիճակ է

Thu, 05 Mar 2026 12:56:21 +0400


Մարտի 5-ին, կեսօրին մոտ, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացվել Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա։ Այս մասին ասվում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի, մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության օդանավակայանի տերմինալի շենքի վրա, իսկ մյուսը՝ Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտ․ «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված այս անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց։ Ադրբեջանի տարածքի վրա այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին և նպաստում է տարածաշրջանում լարվածության սրմանը։ Մենք պահանջում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը անհապաղ պարզաբանի այս հարցը, բացատրություն տա և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։

Ադրբեջանը իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան պատասխան միջոցներ։ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։ Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք, և կուղարկվի համապատասխան բողոքի նոտա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրդերն էլ ե՞ն հարձակվում Իրանի վրա

Քրդերն էլ ե՞ն հարձակվում Իրանի վրա Thu, 05 Mar 2026 16:30:59 +0400 Ոչ մի իրաքցի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով