Այաթոլլան պահանջել է սպանել Դոնալդ Թրամփին
Thu, 05 Mar 2026 19:00:00 +0400

Իրանում մեծ այաթոլլա Աբդուլլա Ջավադի Ամոլին հատուկ կրոնական հրովարտակ՝ ֆեթֆա է արձակել, որով պատգամել է բոլոր մահմեդական հավատացյալներին «հեղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունը», այսինքն՝ սպանել Թրամփին։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նա դա հայտարարել է մահմեդական հավատացյալի կրոնական պարտքը, որը պետք է իրականացնի իսլամի առաջ։
«Այաթոլլա Խամենեիի բացակայությունն անտանելի է։ Եթե կա գոնե դույզն ինչ տառապանք եւ ցավ, ապա ճանապարհին ձեզ անհամար գանձեր կսպասեն։ Մեր երկիրը մեր պատիվն է։ Սիոնիստների եւ Թրամփի արյան հեղումը Իմամ Մահդեիի այժմյան պահանջն է»,- հայտարարել է այաթոլլա Աբդուլլա Ջավադի Ամոլին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր