Ուրբաթ , 2 Հոկտեմբերի 2026

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում

Մոսկվայի վարչակազմը կրճատումներ է անում

Thu, 05 Mar 2026 19:30:50 +0400


Մոսկվայում քաղաքային իշխանությունները մտադիր են իրականացնել քաղաքային վարչակազմում ներգրավված աշխատակիցների հաստիքների կրճատում։ Պատճառը՝ քաղաքային բյուջեի ավելացման հետ կապված խնդիրներն են։ Նախնական վարկածով, կրճատվելու է հաստիքների 15 տոկոսը։ Կրճատումները կտարածվեն ինչպես քաղաքապետարանի աշխատակիցների, այնպես էլ վերջինիս ենթակայության ներքո գործող կառույցների անձնակազմերի վրա։

Բանն այն է, որ հունվար-փետրվար ամիսներին Մոսկվայի բյուջեն ավելացել է 2 տոկոսով, մինչդեռ բյուջեի հաստատման ժամանակ կանխատեսվել է, որ պետք է ավելանա 6,5 տոկոսով։ Եւ հիմա պակասորդը որոշել են լրացնել հաստիքների կրճատման արդյունքում իրականացվելիք ֆինանսական խնայողություններով։ Կրճատումներից զերծ կմնան միայն քաղաքային իշխանությունների սոցիալական ոլորտում ներգրավված աշխատակիցները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոսկվան աննախադեպ հարձակման է ենթարկվել․ կրակի գիշեր էր

Մոսկվան աննախադեպ հարձակման է ենթարկվել․ կրակի գիշեր էր Sun, 20 Sep 2026 12:45:40 +0400 Մոսկվայի …