Քանի օր կպահանջվի տուրիստներին Մերձավոր Արեւելքից տարհանելու համար

Քանի օր կպահանջվի տուրիստներին Մերձավոր Արեւելքից տարհանելու համար

Thu, 05 Mar 2026 21:00:03 +0400


Մոտավոր հաշվարկների համաձայն, Մերձավոր Արեւելքում միայն ՌԴ-ից 50 հազար տուրիստ կա ներկայումս եւ ռեգիոնից միայն ռուսաստանցի տուրիստներին տարհանելու համար անհրաժեշտ կլինի ոչ պակաս, քան 7-10 օր։ Այս մասին հայտնում է Ռուսական Տուրիստական արդյունաբերության միությունը։ Ամենաշատ ռուսաստանցի տուրիստները Դուբայում են։

Ներկայումս հայտնի է, որ Դուբայի միջազգային օդանավակայանը մասամբ վերականգնել է աշխատանքը, սակայն ԱՄԷ ավիացիոն իշխանությունները դեռեւս օրական 4 չվերթից ավելի թռիչքի թույլտվություն չեն տալիս։ Ռուսական ավիաընկերություններից միայն «Աէրոֆլոտն» է, որը իրավունք է ստացել ԱՄԷ իշխանությունների կողմից տարհանման թռիչքներ իրականացնելուը։ Մարտի երկուսից սկսած՝ արդեն 4,5 հազար ռուսաստանցի տուրիստ տարհանվել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին

Անվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներին Tue, 03 Mar 2026 20:22:54 +0400 Հաշվի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով