Հրապարակել է Հայաստանի հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը

Հրապարակել է Հայաստանի հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը

Fri, 06 Mar 2026 14:15:00 +0400


Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը։ Առաջին անգամ ազգային ընտրանու կազմում է անգլիական «Սանդերլենդ Մ-21»-ի հարձակվող Ֆինն Գերագուսյանը։ Վնասվածքի պատճառով թիմին չի միանա «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։

Ամբողջական ցանկը՝ ստորև։

Պաշտպաններ
Գեորգի Հարությունյան «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան «Նյուրնբերգ» (Գերմանիա)
Նաիր Թիկնիզյան «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)
Արտյոմ Բանդիկյան ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Կիսապաշտպան
Էդուարդ Սպերցյան «Կրասնոդար» (Ռուսաստան)

Հարձակվողներ
Վահան Բիչախչյան «Լեգիա» (Լեհաստան)
Հրանտ-Լեոն Ռանոս «Այնտրախտ Բրաունշվայգ» (Գերմանիա)
Արթուր Միրանյան «Բնեյ Սախնին» (Իսրայել)
Նարեկ Գրիգորյան «Ֆարուլ» (Ռումինիա)
Ֆինն Գերագուսյան «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների ընտրանու հետ։ 3 օր անց Եղիշե Մելիքյանի թիմը Երևանում կմրցի Բելառուսի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը

Ֆասթ Բանկը դարձել է «Փյունիկ» ակումբի տիտղոսային հովանավորը Fri, 06 Mar 2026 12:13:29 +0400 Ֆասթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով