Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար և առանց երկմտանքի ասում է ճշմարտությունը. Հարություն Աղա-Սարգսյան

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում պայքարում է հայկական շահի համար և առանց երկմտանքի ասում է ճշմարտությունը. Հարություն Աղա-Սարգսյան

Fri, 06 Mar 2026 15:45:39 +0400


Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արշակ Սրբազանի ազատ արձակման կապակցությամբ։

Հայտարարության մեջ ասվում է.

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդի անունից ողջունում եմ Արշակ Սրբազանի կալանքից ազատ արձակումը՝ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման հիմքով։

Արշակ Սրբազանը մեր Եկեղեցու այն սպասավորներից է, որի ծառայությունը միշտ եղել է ոչ թե պահի հարմարության, այլ հավատքի խորքի մեջ։ Նա մշտապես պաշտպանել է Հայոց Եկեղեցին հավատքով և ճշմարտությամբ՝ առանց աղմուկի, բայց ամուր կեցվածքով, առանց շեղվելու, բայց նաև առանց ատելության։ Նրա խոսքը եղել է արքեպիսկոպոսի խոսք՝ ծանր ու պատասխանատու, և միաժամանակ՝ մարդկային խոսք՝ ուղիղ, պարզ, առանց կեղծ փայլի։

Սրբազանի արժանիքը հենց այն է, որ իր խոսքը երբեք չի մնում միայն խոսք։ Նրա գործը չի շեղվում իր ասածից, և նրա ասածը չի հակասում իր արածին։ Այդ համընկնումը հազվադեպ է մեր օրերում, և հենց դրա համար էլ նրա ներկայությունն ու դիրքորոշումը շատերի համար դարձել են վստահության հենարան, իսկ մյուսների համար՝ ջղաձգման պատճառ։ Նա իր արժեքներով չի վաճառվում, իր համոզմունքներով չի նահանջում, իր պատասխանատվությունից չի փախչում։

Արշակ Սրբազանը հենց այն հոգևորականն է, ով անզիջում կանգնած է հայկական շահի և ազգային արժանապատվության պաշտպանության դիրքերում ու առանց երկմտանքի հնչեցնում է ճշմարտությունը։ Ծիծեռնակաբերդում նա հստակ հայտարարեց․ «Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի»։

Մենք վստահ ենք՝ Արշակ Սրբազանի ուժը միայն բնավորության կոշտություն չէ։ Դա հոգևոր ամրություն է՝ ստացած աղոթքի մեջ, կրած՝ ծառայության մեջ, պահված՝ խղճի առաջ։ Եվ այդ ուժը նաև զուտ տղամարդկային է՝ կանգնել սեփական խոսքի տակ, պատասխան տալ սեփական բառերի համար, չդառնալ պահի շահերի ենթակա, չփոխել ճշմարտությունը «հարմար» լինելու համար։

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու Եկեղեցու պաշտպանությունը իրավական, արժանապատիվ և համերաշխ ճանապարհով։ Կոչ ենք անում մեր ժողովրդին պահպանել սթափություն ու միասնականություն, չտրվել իշխանությունների սադրանքներին, չթուլացնել մեր ներքին դիմադրողականությունը և մշտապես պահել աչքի առաջ մի պարզ ճշմարտություն՝ երբ Եկեղեցին թուլանում է, թուլանում է նաև մեր ինքնության ողնաշարը։

Թող Տերը զորացնի Արշակ Սրբազանին իր ծառայության մեջ, խաղաղություն տա մեր ժողովրդի հոգուն, և իմաստություն՝ բոլորին, ովքեր պարտավոր են ծառայել արդարությանը։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել

Ռուս-Վրացական հանդիպում է տեղի ունեցել Fri, 20 Nov 2026 22:30:03 +0400 ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ…

22 րոպե ago

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը

Արամ Ա Վեհափառը Լիբանանի նախագահի հետ քննարկել է տարածքային ամբողջականության պահպանման հարցերը Fri, 20 Nov…

26 րոպե ago

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել

Աշխարհահռչակ դերասանը երրորդ թոռնիկն է ունեցել Fri, 20 Nov 2026 22:22:31 +0400 Աշխարհահռչակ ամերիկացի դերասան…

30 րոպե ago

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան

«Գույքահարկի թաքնված սոցիալական գինը․ ծերերի վտարումը Երևանի կենտրոնից»․ Կարեն Հեքիմյան Fri, 20 Nov 2026 22:13:57…

38 րոպե ago

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը

Ինչով էր նշանակալի նոյեմբերի 19-ը Fri, 20 Nov 2026 22:00:42 +0400 1901 թվականի նոյեմբերի 19-ը…

51 րոպե ago

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան

Դիմելու ենք բոլոր հնարավոր մարմիններին որոշումը չեղարկելու համար. Արեգա Հովսեփյան Fri, 20 Nov 2026 21:54:27…

58 րոպե ago