Իրանը կարող է վերականգնել իր հասանելիությունը հարստացված ուրանի նկատմամբ
Sun, 08 Mar 2026 14:30:21 +0400

ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը կարող է վերականգնել իր հասանելիությունը հարստացված ուրանի նկատմամբ, որը գտնվում է Սպահան քաղաքի օբյեկտում։ Համաձայն The New York Times պարբերականի, ամերիկյան հետախուզական ծառայությունները կարծում են, որ ուրանի պաշարները, որոնք գտնվում են այդ օբյեկտում, ներկայումս անհասանելի են իրանական կողմի համար, քանի որ դրանց տանող նեղ մուտքը մի քանի անգամ ռմբակոծվել է եւ փակվել։ Սակայն դեռ պարզ չէ, թե Թեհրանը կկարողանա արդյոք եւ եթե այո, ապա՝ որքան ժամանակում, վերականգնել իր հասանելիությունը այդ ուրանի պաշարների նկատմամբ։ Ներկայումս ամերիկյան հետախուզությունը մշտական հսկողության տակ է առել նշված օբյեկտը։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը կարծում են, որ իրանական միջուկային վառելիքի մեծ մասը գտնվում են Սպահանի օբյեկտում, իսկ մնացած պաշարները բաժանված են եղել Ֆորդոյի եւ Նաթանզի օբյեկտների բունկերների միջեւ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր