Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Մտել են մի խաղի մեջ, որից հաղթող դուրս չեն գալու

Մտել են մի խաղի մեջ, որից հաղթող դուրս չեն գալու

Sat, 25 Apr 2026 21:15:14 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանն է:

– Պարոն Խզմալյան, Եվրաքվեի Ձեր գործընկերները ընտրություններին որոշել են առանձին-առանձին մասնակցել, իսկ օրինակ Դուք հայտարարեցիք, որ չեք մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ եք կարծում` Ձեր արևմտամետ գործընկերները հաջողություն կարձանագրե՞ն այս ընտրություններում:

– Ես նրանց մաղթում եմ ամենայն հաջողություն, պարզապես այն հանգամանքը, որ նրանք ոչ միայն ինձ չմիացան, այլև առհասարակ իրար չմիացան, ցույց է տալիս, որ իրենք երևի գիտակցաբար մտնում են մի խաղի մեջ, որտեղ չեն կարողանալու հաղթող դուրս գալ` նախկին և ներկա իշխանությունների պայքարում: 2024 թվականից մենք ստեղծեցինք Եվրադաշինքը, և վստահ եմ, որ մենք միասին կկարողանայինք ահագին ձայներ հավաքել և զբաղեցնել պատշաճ տեղ, սակայն նրանք դա չցանկացան, իսկ ես հրաժարվեցի ընտրություններին մասնակցելուց: Այս ամենը դառնում է կատակերգություն, չեմ կարծում, թե նրանք չեն հասկանում` ինչ են անում, ուղղակի ես ոչ մեկին չեմ մեղադրում: Իրենք ունեն իրենց պատկերացումները:

– Այսինքն` նրանք ընտրություններին մասնակցում են զուտ ձայներ փոշիացնելու համար:

– Ես չեմ պնդի այդպես: Գուցե նրանք կարծում են, որ իսկապես կարող են հաջողության հասնել: Ես երկու տարի շարունակ փորձեցի ստեղծել դաշինք, սակայն նրանք մերժեցին ինձ:

– Իսկ ո՞ւմ եք աջակցելու այս ընտրություններում:

– Ոչ ոքի չենք աջակցելու: Մենք համարում ենք, որ սա ընտրություն է Ալիևի և Պուտինի միջև, ուստի չենք մասնակցի այս կատակերգությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ

Արսեն Գևորգյանը դարձավ Փաշինյանի ռեժիմի կողմից սանձազերծված արշավի հերթական զոհը. ՀԱԿ Tue, 10 Nov 2026 …