Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Չի բացառել հակաիրանական սանկցիաների աստիճանական մեղմացումը

Չի բացառել հակաիրանական սանկցիաների աստիճանական մեղմացումը

Sat, 25 Apr 2026 21:00:22 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չի բացառել, որ Իրանի դեմ սահմանված սանկցիաները կարող են աստիճանաբար մեղմացվել, եթե Թեհրանի հետ համապարփակ համաձայնույուն հնարավոր լինի ձեռք բերել։ «Եթե հնարավոր լինի հասնել համապարփակ համաձայնագրի, ապա մենք պատրաստ կլինենք աստիճանաբար մեղմացնել սանկցիաները»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝ Նիկոսիայում կայացած ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ «Սակայն առայժմ մենք դրան չենք հասել»,- նկատել է Գերմանիայի կանցլերը։ «Սանկցիաների մեղմացումը կարող է լինել մի բաղադրիչն այն պրոցեսի, որին մենք ներկայումս մասնակցում ենք»,- ավելացրել է Մերցը։ Նրա խոսքերի համաձայն, իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի բանակցային առաջընթացից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով