Բուք է․ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Mon, 09 Mar 2026 09:45:09 +0400

Մարտի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Աշոցքի տարածաշրջանում բուք է։
Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր