Զելենսկին պետք է դադարեցնի հարվածները․ ինչն է զայրացրել Թրամփին
Mon, 14 Sep 2026 09:30:55 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիզելային վառելիքի դեֆիցիտը կապել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա ուկրաինական հարձակումների հետ և Վլադիմիր Զելենսկուց պահանջել է դադարեցնել հարվածները Ռուսաստանի այն գործարաններին, որոնք դիզել են արտադրում:
Այս շաբաթ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի միջին արժեքը պատմության մեջ առաջին անգամ հասել է մեկ գալոնի (մոտ 3,8 լիտր) դիմաց 6 դոլարի նշագծին: «Զելենսկին պետք է մեկ բան անի. դադարեցնի շարքից դուրս բերել դիզելային վառելիքի արտադրությունը Ռուսաստանում… Այդ պատճառով դիզելային վառելիքի պակաս է առաջանում:
Խոսքը Մերձավոր Արևելքի մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է կատարվում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Մենք այս մասին խոսել ենք Զելենսկու հետ», – լրագրողներին ասել է Թրամփը Իռլանդիա կատարած այցի ժամանակ:
Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա դիզելային վառելիքի համաշխարհային մատակարարման վրա ազդող գործոններից մեկն են, իսկ դրա հետևանքով առաջացած խափանումներն արդեն իսկ ազդում են վառելիքի գների վրա համաշխարհային շուկայում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր