Երեքշաբթի , 15 Սեպտեմբերի 2026

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար

Wed, 29 Apr 2026 17:39:42 +0400


ՀՀ իշխանություններն ադրբեջանցիների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ Առաքելական Եկեղեցու և հոգևորականների դեմ։ Սա այլևս անհերքելի իրողություն է, ինչին ականատես ենք լինում գրեթե ամեն Աստծո օր:

Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում, հերթական զավեշտն էր՝ հրահրված իշխանությունների կողմից, երբ Վեհափառ հայրապետի այցը և ողջ արարողությունը Հանրային հեռուստաընկերությունը եթեր չհեռարձակեց:

Օրվա զավեշտի վերջին արարը Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքից Վեհափառ Հայրապետի այցը լուսաբանող նյութի հեռացումն էր:

«Խաղաղության մարտիկները» կռվում են սեփական Եկեղեցու դեմ, երբ այդ նույն ժամանակ Ադրբեջանը Արցախում հայկական եկեղեցիներն ու սրբություններն է ոտնակոխ անում:

Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները:

Գրել է Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը

Վեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը Sat, 12 Sep 2026 18:17:23 +0400 Սեպտեմբերի 12-ին …