Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարացվեց
Wed, 29 Apr 2026 17:30:19 +0400

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որով ավելացվել է պրոֆեսիոնալ վարորդների՝ ՌԴ տարածքում մնալու ժամկետը՝ հասցնելով այն 1 տարվա համար հանրագումարային՝ մինչեւ 180 օրվա։ Խոսքը վերաբերում է այն վարորդներին, ովքեր ԱՊՀ անդամ երկրներից են եւ Վրաստանից։ Այս մասին տեղեկանում ենք Իրավական տեղեկատվության միասնական պորտալից։ Որոշումը ուժի մեջ է մտնելու այս տարվա հունիսի 30-ին։ Այն տարածվում է նաեւ Հայաստանից ՌԴ երթեւեկող վարորդների վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր