Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Fri, 23 Oct 2026 19:54:13 +0400

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով:
Հիշեցնենք՝Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել դատախազ Ծովակ Մնացականյանը։ Ըստ միջնորդության՝ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր