Ակնկալում են Մոսկվայի դիրքորոշումների մեղմացում
Fri, 23 Oct 2026 20:00:36 +0400

Սպիտակ տունն ակնկալում է, որ Մոսկվայում «մեծ պատրաստակամություն կցուցաբերեն փոխզիջումների» գնալու հանդեպ, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կնքեց «դիզելային գործարքը» եւ կատարեց քայլեր, որոնք բխում են ՌԴ շահերից։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։
Օսլոյում Ուկրաինայի, ԵՄ եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջեւ Ռուսաստանի հետ երկխոսության հետագա ընթացքի հարցով տեղի ունեցած հանդիպման ընթացքում՝ քննարկվել է այն տարբերակը, որի համաձայն, ներկայացվում է միասնական շրջանակային համաձայնագիր, որը կոչված է դադարեցնել Ռուս-Ուկրաինական պատերազմը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր