Ընտրությունների ժամկետը տեղափոխել է
Sat, 10 Oct 2026 20:30:18 +0400

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամանագիր է ստորագրել, որով 27 թվականի սեպտեմբերի տասնմեկին նշանակված համընդհանուր ընտրությունների ժամկետը տեղափոխել է նոյեմբերի քսանութին։ Այս մասին հայտնում է WAFA լրատվական գործակալությունը։ Աբասը նաեւ դիմել է պաղեստինցի ժողովրդին՝ Երուսաղեմում, Հորդանանի Արեւմտյան ափին եւ Գազայի սեկտորում՝ կոչ անելով մասնակցել նախագահական եւ խորհրդարանական միացյալ ընտրություններին եւ ընտրել Պաղեստին պետության նախագահ եւ Օրենսդիր Խորհրդի անդամներ՝ ըստ գործող օրենսդրության։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր