Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա

«Հրապարակ»․ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց մեղադրյալ չկա

Thu, 25 Jun 2026 08:05:16 +0400


2025թ. դեկտեմբերի 28-ին՝ տարեվերջյան պատարագի օրը, որին մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ի պաշտոնական կայքի՝ Civic.am-ի հետ զրույցում քաղաքացին` հենց ուղիղ եթերում բռնության կոչ էր հնչեցրել՝ կաթողիկոսին ուղղված: Լրագրողի հարցին՝ «ինչ պետք է անել, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», պատասխանել էր. «Մի հատ քար տփեն գլխին, սատկացնեն»։

Ավելի ուշ պարզվեց, որ նա Գառնու համայնքապետարանի աշխատակից Էդվարդ Ստեփանյանն է՝ «Ջնդոյի Էդո» մականվամբ: Հանրային աղմուկից եւ պահանջներից հետո դեպքի վերաբերյալ հունվարի 7-ին նախաձեռնվեց քրեական վարույթ՝ Քրօր․ 330-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու հրապարակային կոչ), սակայն պարզվում է` առ այսօր մեղադրյալ չի ներգրավվել։ Կաթողիկոսին սպանելու կոչ հնչեցնելուց 6 ամիս անց դիմեցինք Քննչական կոմիտե` ի վերջո, գործով անցնող մեղադրյալ կա՞, պատասխանեցին՝ ոչ, չկա: Ասացին` քննիչը դիմել է հսկող դատախազին` քրեական հետապնդում հարուցելու համար, սակայն դատախազը մերժել է։ Ահա այսպիսի արդարադատություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ

Սբ․ Աննա եկեղեցու միջադեպը իշխանությունների հակաեկեղեցական արշավի հետևանքն է. Մայր Աթոռ Mon, 30 Mar 2026 …