Երբ է հնարավոր Ուկրաինական պատերազմի ավարտը․ Վ․ Զելենսկին ժամկետ է նշել
Tue, 25 Aug 2026 18:30:21 +0400

Դիվանագիտական «հնարավորությունների միջակայքը», որը հնարավոր կտա ավարտելու Ուկրաինական պատերազմը, կտեւի դեկտեմբերին կայանալիք «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովից մինչեւ 27 թվականի ամառը։ Դա լավագույն ժամկետը կարող է լինել պատերազմի ավարտման համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վերջինս մանրամասնել է, որ խոսքը հատկապես վերաբերվում է Միացյալ Նահանգներին՝ «դիվանագիտական հնարավորությունների միջակայքի» առումով, քանի որ հաջորդ տարվա ամառվանից հետո արդեն սկսվելու է նախագահական նախընտրական եռուզեռը ու Ուկրաինական հարցը գնալու է ետնապլան՝ ներքաղաքական պրոցեսների ակտիվացման ֆոնին։
Ըստ այդմ, ըստ Զելենսկու, այժմյան ժամանակահատվածը դիվանագիտական ջանքերի համար ամենից ակտիվ փուլն է։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է մշտապես ուժի ցուցադրություն անել եւ հասնել առավելագույն էսկալացիայի։ Դրա համար էլ դիվանագետները չեն կարողանում պայմանավորվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր