Երկուշաբթի , 9 Մարտի 2026

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին

Mon, 09 Mar 2026 14:30:53 +0400


Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել է առաջնային բուժօգնության համակարգում աշխատող բժիշկների վարձատրության հարցին՝ նշելով, որ ոլորտի աշխատակիցներին մոլորեցնող խոստումներ են տրվում։

Նրա խոսքով՝ առողջության առաջնային պահպանման օղակում աշխատող բժիշկներին վստահեցվում է, թե նրանց աշխատավարձերը վերանայվելու են, սակայն իրականում գործող կարգավորումները այլ պատկեր են ցույց տալիս։ Գրիգորյանը նշում է, որ սահմանված կարգը, որը, ըստ նրա, հասանելի չէ պոլիկլինիկաներում աշխատող բժիշկներին, փոփոխություններ է նախատեսում նեղ մասնագետների վարձատրության համակարգում։

Նրա փոխանցմամբ՝ նոր կարգով ապահովագրված անձանց համար այլևս չի հաշվարկվում «Per Capita» վճարման մեխանիզմը։ Այս սկզբունքը պահպանվել է միայն չապահովագրված կցագրված անձանց համար, սակայն նախատեսվում է, որ այն նույնպես կդադարեցվի հաջորդ տարի, քանի որ խոստացվել է ապահովագրական համակարգի մեջ ներառել բոլոր քաղաքացիներին։

Գրիգորյանի խոսքով՝ մարտ ամսին բուժաշխատողները կստանան աշխատավարձ, որի մեջ ներառված կլինի նաև հունվար ամսվա այն գումարը, որը մինչ այդ չի վճարվել, թեև օրենքով ենթակա էր վճարման։ Նրա գնահատմամբ՝ այդ գումարը պետք է հաշվարկվի այն կարգով, որը գործում էր մինչև ապահովագրական համակարգի ներդրումը, քանի որ նոր վճարման կարգը ընդունվել է միայն փետրվարին և չի կարող ունենալ հետադարձ ուժ։

Բժիշկը նաև նշում է, որ մարտին ստացված որոշակի հավելյալ գումարը չի նշանակում, որ աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել։ Նրա կանխատեսմամբ՝ արդեն ապրիլին բժիշկները կրկին կարող են ստանալ զգալիորեն փոքր վճարումներ։

Գրիգորյանը նաև ուշադրություն է հրավիրում բուժհաստատություններում առկա մթնոլորտի վրա՝ նշելով, որ տարբեր բուժկենտրոններում բուժաշխատողների նկատմամբ կիրառվող ճնշումները նպաստում են վախի մթնոլորտի ձևավորմանը։ Նրա կարծիքով՝ այդ պայմաններում բժիշկների դժգոհությունը հաճախ լռեցվում է վարչական մեխանիզմներով, քանի որ շատերը չեն ցանկանում առաջինը բարձրաձայնել խնդիրների մասին։

Վերջում նա կոչ է անում ոլորտի աշխատակիցներին համախմբվել և միասին բարձրաձայնել իրենց խնդիրները՝ ընդգծելով, որ միասնական դիրքորոշումը կարող է օգնել պաշտպանել թե՛ իրենց, թե՛ գործընկերների շահերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան

Տեսել եմ, թե որքան ուժ, սկզբունքայնություն և առաջնորդություն կարող է ունենալ կինը․ Արման Թաթոյան Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով