Երկուշաբթի , 30 Մարտի 2026

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ

«Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս». Մասյացոտնի թեմ

Mon, 09 Mar 2026 22:00:00 +0400


Մասյացոտնի թեմում շարունակվում են միասնական ժամերգություններն ու խորհրդածությունները՝ նվիրված Մեծ Պահքի հոգևոր ճամփորդությանը։

Այս ուրբաթ՝ մարտի 13-ին, ժամը 17։00-ին, միասնական ժամերգությունը կկատարվի Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում՝ ընդառաջ Դատավորի կիրակիի։

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմը սիրով հրավիրում է բոլորին՝ աղոթքով զորանալու և դեպի Սուրբ Հարություն տանող ճանապարհը միասին անցնելու։

Աղոթք Հանգստյան ժամերգությունից.

«Կյանքս քո ձեռքերում է միշտ, Թագավո՜ր երկնավոր, իսկ հույսս Քո սուրբ Խաչն է։ Քո առջև սուրբերիդ բազմությանն ինձ համար որպես բարեխոս ընդունիր։ Դո՛ւ, որ լայնախոհ ես բոլորի հանդեպ, մի՛ անտեսիր մեզ, քանզի Քեզ ենք ապավինում, այլ Քո պատվական և սուրբ Խաչով պահպանի՛ր ամենքիս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծաղկազարդը՝ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում (լուսանկարներ)

Ծաղկազարդը՝ Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում (լուսանկարներ) Sun, 29 Mar 2026 13:15:00 +0400 Ծաղկազարդի տոնին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով