Երեքշաբթի , 10 Մարտի 2026

«Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»

«Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»

Tue, 10 Mar 2026 11:37:52 +0400


«Թուրքիայի զգուշավորությունն Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։

Թուրքիայի քաղաքականությունն այս փուլում կառուցվում է այն բանի վրա, որպեսզի և՛ Իրանը, և՛ Իսրայելը մեծ կորուստներ կրեն, իսկ ինքը՝ պահը և հնարավորությունը օգտագործելով, մեծացնի ազդեցության գոտիները և գոնե որոշ ժամանակով իրենից հեռացնի Իսրայելի հնարավոր ակտիվությունը»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բագրատ և Արշակ սրբազանների անունից Իրանի դեսպանատան մոտ ծաղկեպսակ է դրվել

Բագրատ և Արշակ սրբազանների անունից Իրանի դեսպանատան մոտ ծաղկեպսակ է դրվել Mon, 09 Mar 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով