Երեքշաբթի , 21 Ապրիլի 2026

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում

Մամեդյարովը փողը տվել՝ երաժշտությո՞ւն է պատվիրում

Mon, 20 Apr 2026 18:45:36 +0400


«Փաշինյանի շանսերն ավելի մեծ են, Քոչարյանը չի կարողանա մարդկանց համախմբել». Մամեդյարով: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովն ինչո՞ւ է կարծում, որ ինքը հայ հասարակության գիտակ է և կարող է իրեն թույլ տալ արտահայտություններ, որոնք կարող են ազդել ՀՀ ԱԺ ընտրությունների երլքի վրա: Հայաստանն, ի վերջո, Ադրբեջանի ռայոն չէ, ինքն էլ Բաքվի «կենտրոնական» իշխանության ներկայացուցիչ, որ թույլ տա իրեն այսպիսի «ճշմարտություններ» ասել: Մամեդյարովի այս «պրոգնոզը» կարելի էր, անշուշտ, արհամարհել, եթե Հայաստանում չլիներ մի իշխանություն, որի հովանավորն ու անվտանգության երաշխավորը Ալիևն է՝ Մամեդյարովի նախկին շեֆը: Եվ ես նթադրևում եմ, որ Ալիևը Մամեդյարովին կարգադրել է այսպիսի բան ասել, նա էլ՝ ասել է: Այստեղ գաղտնիք չկա: Ե՞րբ էինք վերջին անգամ Մամեդյարովի անունը լսել: Հետևաբար ինչո՞ւ նա հանկարծ վերակենդանացավ ու այսպիսի ՔՊ-ամետ հայտարարություն արեց ՀՀ ԱԺ ընտրություններից առաջ: Դարդը կտրվե՞լ էր:
Կարող եք ասել՝ նմանատիպ մտքեր այս օրերին հնչում են նաև Թուրքիայից, ԵՄ-ից, ԱՄՆ-ից… Բոլորը լծված են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փրկելու գործին: Համաձայն եմ: Բայց դուք էլ համաձայնեք, որ Մամեդյարովի հայտարարությունն առաջինն է ԵՄ հայտարարությունից հետո: ԵՄ-ն փող չունի Նիկոլին տալու, որ վերջինս վերարտադրվի: Ասել են՝ մեր առաջնահերթությունը Ուկրաինան է: Նիկոլն էլ Միրզոյան Արոյի վրա զայրացել էր՝ բա դու մեխի գլո՞ւխ ես, արա, չկարողացա՞ր Կայա Կալասին համոզել… Իսկ ի՞նչ է, Արոն քեզ նման «ազաբ» տղա՞ էր, որ ոնց ուզենար՝ Կայա Կալասի գլուխը ֆռռացներ: Չտվեց, հասկանո՞ւմ ես, չտվեց…
Եվ այստեղ՝ Մամեդյարովի հայտարարությունն է հնչում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Սա ի՞նչ է, եթե ոչ ակնարկ՝ ուղղված Նիկոլին, թե ԵՄ-ն քեզ «քցեց», բայց դու դարդ չանես, քանզի մենք քո թիկունքին ենք, ինչպես և պայմանավորվել ենք: Ի դեպ, նույն օրը, երբ Մամեդյարովի հայտարարությունն էր պատրաստվում, Նիկոլը Գյումրու ճանապարհին էր ու բավականին ինքնավստահ, որ հեսա գրավելու է Գյումրին: Ասել է՝ Նիկոլը նախապես գիտեր, թե Բաքվում ինչ հայտարարություն էր պատրաստվում: Պասերով են խաղում, պասերով…
Մամեդյարովի հայտարարության տարբերությունը նիկոլամետ մնացած հայտարարություններից նաև այն է, որ այստեղ առաջին անգամ հիշատակվում է Ռոբերտ Քոչարյանի անունը: Նախկինում այդպիսի բան չկար և բոլորը միաբերան խոսում էին Հայաստանի դեմ ընթացող հիբրիդային պատերազմում ՀՀ «առաջադիմական» կառավարության հետույքը պահելու մասին: Շատ բան չէին մանրամասնում: Մինչդեռ Մամեդյարովն, ահա, հստակ համեմատություն է անցկացնում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Թե բա Նիկոլի շանսերը մեծ են: Տո դու ի՞նչ գիտես, է՝ Մամեդյարովին կարձագանքեր ՀՀ յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի: Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ-ում արժանապատիվ քաղաքացիների և արժանապատվության լուրջ դեֆիցիտ կա գոնե այս պահի դրությամբ: ՀՀ իշխանություններից առհասարակ ծպտուն չի լսվում, չեն էլ ֆայմում հակադարձել, թե այ պարոն Մամեդյարով, ինչո՞ւ ես միջամտում ՀՀ էլեկտորատի գործերին: Ուրեմն՝ իրենց ձեռնտու է, ուրեմն՝ պայմանավորվել են, ուրեմն ընտրակաշառքի հարցը լուծել են: Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարության մեջ Ռոբերտ Քոչարյանի անունը հիշատակելուն, ապա դրանից միայն պարզվում է, թե ով է Բաքվի համար ամենաանցանկալի ՀՀ վարչապետը: Բա Ռոբերտ Քոչարյանից են տփոց կերել, Ռոբերտ Քոչարյանի առաջ են ականջները կախ կանգնել… Կուզենա՞ն, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբում տեղի ունենա:
Բաքվում, այո, ակնդետ հետևում են հայաստանյան իրադարձություններին և անգիր գիտեն, թե ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերն ու ազդեցիկ շրջանակներն ինչպիսի դասավորություն ունեն քաղաքական ներկապնակի վրա: Նրանք ամեն ինչ գիտեն թե Նիկոլի հակառակորդների, թե կողմնակիցների, թե ձայն փոշիացնողների և թե այն շրջանակի մասին, որ ամենաշատն է վախենում «Նիկոլին բերելու» գաղտնիքի բացահայտումից: Մամեդյարովն, ըստ էության, կրկնել է հենց այս վերջին խմբի հայտարարությունը, որ գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակ է նետվում ու նստում ՀՀ էլեկտորատի տհաս ուղեղին: Ըստ այդ հայտարարության՝ «Հայաստան» դաշինքն, իբր, չի հաղթահարելու 8 տոկոսի անցողիկ շեմը: Մամեդյարովն էլ, խնդրեմ, նույն բանն է ասում, բայց, ի տարբերություն հայաստանյան ընդհատակյա այդ շրջանակի, շատ ավելի կոռեկտ, և քաղաքական բանավեճին հարիր բառապաշարով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյան, Կարապետյանի կազմակերպած տոնը հիշո՞ւմ ես

Նիկոլ Փաշինյան, Կարապետյանի կազմակերպած տոնը հիշո՞ւմ ես Sun, 19 Apr 2026 23:45:55 +0400 Նիկոլ Փաշինյան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով