Չորեքշաբթի , 16 Սեպտեմբերի 2026

Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծու՞մ

Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծու՞մ

Tue, 02 Jun 2026 16:41:16 +0400


Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», – ասել է Կոբախիձեն։

Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։

Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Պետք չէ, որ ամեն մի սադրանքի արձագանքենք նման զգայունությամբ

«Հրապարակ»․ Պետք չէ, որ ամեն մի սադրանքի արձագանքենք նման զգայունությամբ Wed, 16 Sep 2026 09:15:10 …