ԱԹՍ-ներով ականազերծում են ծովը
Mon, 20 Apr 2026 19:00:45 +0400

Միացյալ Նահանգները կիրառում են վերջրյա եւ ստորջրյա ԱԹՍ-ներ՝ Հորմուզի նեղուցն ականազերծելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն տեղեկությունների, ամերիկյան զինվորականները օգտագործում են ականազերծում իրականացնելու համար թե նավեր եւ թե անօդաչուներ։
Հրապարակման մեջ ասվում է, որ ստորջրյա եւ վերջրյա ԱԹՍ-ներն աստիճանաբար ձեռք են բերում ավելի մեծ կարեւորություն՝ ամերիկյան բանակի զինանոցում, որպես ականազերծման գործիքներից մեկը, թեեւ ընդհանուր առմամբ՝ ծովային ականազերծում իրականացնելու հարցում ամերիկացի զինվորականների հնարավորությունները սահմանափակ են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր