Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Ինչ դեր է խաղալու Վրաստանը ՀՀ ընտրություններում

Tue, 10 Mar 2026 13:15:34 +0400


Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Վրաստան։ Առաջին հայացքից դա ոչնչով աչքի չընկնող իրադարձություն է, առավել եւս՝ որեւէ կերպ սենսացիոն իրադարձություն համարել չի կարելի։ Ի վերջո, Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չկան սուր հակասություններ։ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի երկու բաց սահման՝ Իրանի եւ Վրաստանի հետ։ Իրանը ռեգիոնում դիտարկվում է որպես կայունության ու անդորրի բալանսն ապահովող ուժ։ Իսկ Վրաստանը պարզապես հանգիստ եւ խաղաղ հարեւան-բարեկամ երկիր է։ Սակայն, ամեն դեպքում, այդ այցն ուշադրության արժանի է՝ գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը եւ հիշեցնում, որ 2024 թվականի հունվարին Վրաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, եւ երկուստեք թերեւս կար ցանկություն՝ այդ ձեւը բովանդակությամբ լցնելու։

Տեղի ունեցավ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների հանդիպումը, իսկ Սիգնախիում անցկացվեց հայ-վրացական տնտեսական համագործակցության հարցերով 15-րդ միջկառավարական հանձնաժողովի նիստ։ Երկկողմ օրակարգը, նաեւ հաշվի առնելով ներկայում ռեգիոնում տիրող անհանգիստ վիճակը, բավականին մեծ է, եւ այս այցելությամբ բոլոր հարցերը սպառել հնարավոր չէ, սակայն, այցի հետ կապված եւ այցի ընթացքում Փաշինյանի արած հայտարարություններում հնարավոր չէ չզգալ նախընտրական շրջանին հատուկ նոտաներ։ Օրինակ այն, որ Փաշինյանը շեշտում է, թե Վրաստանի աջակցությունը զգում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցում։

Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Ադրբեջանի տարածքով ոչ մի գնացք չի անցել, միայն Վրաստանի տարածքով են գնացքներն անցել, իսկ հիմա անցնում են թե՛ Ադրբեջանի տարածքով, թե՛ Վրաստանի։ Իհարկե, սրանք սոսկ նախընտրական հայտարարություններ չեն, ըստ Մարկեդոնովի, սակայն կարելի է համարել, որ, ըստ էության, Հայաստանը սկսել է ամբողջովին ապրել նախընտրական օրակարգով։ Հատկապես, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում խաղաղության, համագործակցության եւ Հայաստանի՝ ռեգիոնալ հանգույց դարձնելու թեմաները դառնալու են ՔՊ-ի ծրագրային առաջնահերթ թեզիսները։ Մարկեդոնովի տպավորությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընտրողներին ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ բոլոր առաջնորդները՝ թե՛ հարեւան երկրների, թե՛ մեծ տերությունների, այսպես թե այնպես, իրեն աջակցում են։ Դա ուզում է ներհայաստանյան կյանքում որպես ազդակ ծառայեցնել, որ այլ ուժեր ու այլընտրանքներ նրանց կողմից չեն դիտարկվում՝ ամփոփում է ռուս քաղաքագետը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Վիրահատական ասեղը թողել են որովայնում

Վիրահատական ասեղը թողել են որովայնում Mon, 05 Oct 2026 23:00:50 +0400 Նյու-Յորքցի բուժքույրը անբացատրելի ցավեր…

5 րոպե ago

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները

Միրզոյանը Թեհրանում․ Շաքիի արտակարգ դեպքը․ օրվա թոփ նորությունները Mon, 05 Oct 2026 22:49:48 +0400 Օրվա…

16 րոպե ago

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ կլինեն

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ կլինեն Mon, 05 Oct 2026 22:45:16 +0400 «Հայաստանի…

20 րոպե ago

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել

Իրանի հարցով փակ խորհրդակցություն է տեղի ունեցել Mon, 05 Oct 2026 22:30:22 +0400 ԱՄՆ նախագահի՝…

35 րոպե ago

ՊՆ-ն ու ԱԱԾ-ն լուծարել՝ բյուջեն բաժանել սահմանամերձ գյուղերի կանանց

ՊՆ-ն ու ԱԱԾ-ն լուծարել՝ բյուջեն բաժանել սահմանամերձ գյուղերի կանանց Mon, 05 Oct 2026 22:15:34 +0400…

50 րոպե ago

Իրանը թշնամիներին զգուշացնում է՝ «վատ» է լինելու

Իրանը թշնամիներին զգուշացնում է՝ «վատ» է լինելու Mon, 05 Oct 2026 22:10:11 +0400 Իրանի դեմ…

56 րոպե ago