Չորեքշաբթի , 1 Ապրիլի 2026

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կոլեկտիվին կոտրեցին

Wed, 11 Mar 2026 19:22:44 +0400


Գրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի դիմումի ճակատագիրը վճռվելու է այսօր: Տեղեկացանք, որ հարցն արդեն լուծված է: Ըստ ամենայնի իշխանության ճնշմամբ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Գզոյանին պարտադրված ազատման դիմումը, սակայն ի նշան բողոքի հոգաբարձուների խորհրդի 5-6 անդամ եւս ազատման դիմում է գրել, նախագահն ավելի վաղ էր գրել, մյուսները` հավանաբար երեկ եւ այսօր: Տեղեկացանք, որ արդեն քանի օր է թանգարան-ինստիտուտ է հաճախում դիվանագետ, Փաշինյանի նախկին օգնական, նրա արտաքին կապերի վարչության նախկին պետ Հրաչյա Թաշչյանը, որը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել։ Ինքը` Գզոյանը, համաձայնել է մնալ փոխտնօրենի կարգավիճակում:

Հիշեցնենք` օրերս գրել էինք, որ ԿԳՄՍ նախարարը Էդիտա Գզոյանին առաջարկել է կամովին աշխատանքից ազատման դիմում գրել, եթե չգրի, ինքը կազատի աշխատանքից։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, թե Գզոյանը պատշաճ չի վերահսկել հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Ըստ լուրերի, այս որոշումը հասունացել է Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցից հետ` երբ Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտության մասին գրքեր նվիրել նրան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրատապ անհրաժեշտություն է առաջացել հանձնող-ընդունող հանձնաժողովի ձևավորումը

Հրատապ անհրաժեշտություն է առաջացել հանձնող-ընդունող հանձնաժողովի ձևավորումը Fri, 20 Mar 2026 14:05:53 +0400 «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով