Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Ով չի ալարում` ապագա լրագրողների ուղեղն է լվանում

Ով չի ալարում` ապագա լրագրողների ուղեղն է լվանում

Wed, 11 Mar 2026 22:15:00 +0400


Հայաստանյան գրեթե բոլոր բուհերում՝ ԵՊՀ-ում, Մանկավարժականում, Բրյուսովում և այլուր, որտեղ կան լրագրության ֆակուլտետներ ու բաժիններ, տպավորություն է, թե պրոֆեսորադասախոսական անձնակազմը մեկ խնդիր է լուծում՝ ինչպես հիմնովին լվանալ ապագա լրագրողների ուղեղները։ Օրերս հերթական նման փորձն է տեղի ունեցել Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում։

Մենք տեղեկացանք, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի երևանյան գրասենյակը հանդիպում-թրեյնինգ էր կազմակերպել ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանողների համար։ Դասընթացին ներկա են եղել 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողները՝ դասախոս Կարինե Տիտանյանի հետ։ Միգրացիայի երևանյան գրասենյակի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ներկայացրել է միգրացիայի սահմանումը, ինչպիսին է լինում` ըստ հատկանիշների, դասակարգումն` ըստ նպատակի, հիմնական հասկացությունները, անդրադարձել է ՄԱԿ-ի միգրացիոն գործակալության տվյալներին, խոսել է սոցիալական ծրագրերի, արտագաղթողի և ներգաղթողի, փախստականի կարգավիճակի և այլ հարցերի մասին։ Փորձագետը հանգամանորեն ներկայացրել է նաև անօրինակական միգրացիայի և թրաֆիքինգի առանձնահատկությունները։ ՀԿ ներկայացուցիչ Տաթևիկ Թովմասյանն էլ անդրադարձել է միգրացիոն թեմաների լուսաբանմանն ու ընդգծել, որ միգրացիան ունի անվտանգային նշանակություն․ ձևավորում է սոցիալ-տնտեսական քաղաքական օրակարգ։
Ըստ նրա, մեդիան ազդում է հանրային ընկալումների վրա։ Այդ համատեքստում անդրադարձել է միգրացիոն թեմաների լուսաբանման տարածված սխալներին․ «Ապագա լրագրողները պետք է իմանան՝ միգրացիոն թեմաներին անդրադառնալիս կարևոր է պահպանել լրագրողական էթիկան, հենվել ստույգ փաստերի վրա, ծանոթ լինել միգրացիոն օրենսդրությանն ու օգտվել վստահելի տեղեկատվական աղբյուրներից»,-հավելեց նա։ Այս կոչերն իհարկե, կարելի է անել ցանկացած թեմայի լուսաբանման տեսանկյունից: Հանդիպման ավարտին ուսանողները մասնակցեցին գործնական խմբային աշխատանքի։

Հ․Գ Հասկանալի է, որ նման դասընթացները, լրագրողական էթիկայի «դասերը» միտված են մեկ բանի՝ լրագրողին վերածել ռոբոտի, ով ոչ վերլուծում է, ոչ բացահայտում, ոչ էլ սուր գնահատականներ հնչեցնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՐԱՏԱՊ.Վարդան Ղուկասյանի կյանքը վտանգված է. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ Ավելի քան վեց ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով