Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Թուրքիայում ևս անդրադարձել են ՀՀ նոր սահմանադրության նախագծին

Թուրքիայում ևս անդրադարձել են ՀՀ նոր սահմանադրության նախագծին

Mon, 23 Nov 2026 19:00:09 +0400


Թուրքական ընդդիմադիր «Diken» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից հրապարակված նոր սահմանադրության նախագծին։ Կայքը նշում է, որ սահմանադրության նախագծում տեղ չեն գտել այնպիսի հղումներ, որոնք «տարածքային հավակնություններ են ենթադրում Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ», հաղորդում է Ermenihaber-ը։

«Diken»-ում մասնավորապես մեջբերվել է սահմանադրության նախագծից այս հատվածը, որտեղ նշվում է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդս, մեր պետականության շարունակականության և զարգացման նպատակով, միջազգային ճանաչում ունեցող մեր տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու վճռականությամբ առաջնորդվելով՝ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Կայքը հետևյալ կերպ է մեկնաբանել ու վերնագրել հրապարակումը՝ «Հայաստանի նոր սահմանադրության նախագիծ. Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները վերացված են» ու շեշտվում է, որ սահմանդրության նախագծում Արարատ լեռը որպես խորհրդանիշ կա, բայց որպես տեքստային ձևակերպում չկա։ Ըստ կայքի՝ գործող Սահմանադրության 21-րդ հոդվածում դրույթներ կան երկրի զինանշանի վերաբերյալ, որում պատկերված են դրոշը, Նոյյան տապանը և Արարատ լեռը։

Հրապարակման մեջ նաև նշվում է, որ ուշագրավ մեկ այլ փոփոխություն էլ աշխարհիկության սկզբունքի ներառումն է առաջին հոդվածում։ Նախագծում այդ դրույթը ձևակերպվել է հետևյալ կերպ․ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, աշխարհիկ և սոցիալական իրավական պետություն է»։

Ըստ «Diken»-ի Հայաստանի ընդդիմությունը դեմ է նոր սահմանադրության նախագծին, իսկ Ադրբեջանի արտգործնախարարն էլ այն դրական է գնահատում։ Մասնավորապես շեշտվում է, որ Հայաստանի ընդդիմությունը նախագիծը համարում է «Բաքվի թելադրանքով պատրաստված միակողմանի զիջում»։ Ընդդիմադիրները նաև պնդում են, որ նախագիծը ջնջում է երկրի պատմական և ազգային ինքնությունը, եզրափակում է կայքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի Mon, 23 Nov 2026 17:15:48 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով