Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Դրոգբան կխաղա Հայաստանու՞մ

Դրոգբան կխաղա Հայաստանու՞մ

Wed, 11 Mar 2026 22:30:00 +0400


Ֆուտբոլի սիրահարների համար հետաքրքիր նորություն է հայտնվել. լեգենդար Դիդյե Դրոգբայի որդին՝ 25-ամյա հարձակվող Իսաակ Դրոգբան միացել է Հայաստանի Առաջին խմբի «Հայք» ֆուտբոլային ակումբին։

Իսաակը ֆուտբոլային ճանապարհը սկսել է հայտնի «Չելսիի» երիտասարդական ակադեմիայում, ապա ձեռք է բերել փորձ Ֆրանսիայի, Իտալիայի և Բելգիայի տարբեր ակումբներում։ Նրա միջազգային փորձը կարող է մեծապես նպաստել «Հայքի» մրցակցային ուժին և դառնալ կրտսեր Դրոգբայի կարիերայի նոր սկիզբը։

Ֆուտբոլային հանրության շրջանում արդեն հետաքրքրություն կա՝ թե ինչպես կզարգանա նրա ելույթը Հայաստանում և ինչ ազդեցություն կունենա թիմի խաղային ոճի վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Մի քանի հանգամանք է ազդել վարձով տների գնաճի վրա

«Հրապարակ». Մի քանի հանգամանք է ազդել վարձով տների գնաճի վրա Wed, 12 Aug 2026 12:15:08 …