Էներգակիրների համար սկսվել է թեժ մրցակցություն
Wed, 11 Mar 2026 23:00:00 +0400

Ասիական եւ եվրոպական գնորդների միջեւ սկսվել է թեժ մրցակցություն՝ սեղմված գազի ձեռքբերման համար։ Պատճառը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացումն է եւ Հորմուզի նեղուցով նավագնացության փաստացի դադարումը, ինչը հանգեցրել է նրան, որ էներգակիրների մատակարարումների հետ կապված առաջացել են խափանումներ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Հոդվածում նշվում է, որ ներկայումս ստեղծված իրավիճակը տագնապային տրամադրություններ է ստեղծում եւ հիշեցնում չորս տարի առաջվա դեպքերը, երբ նույնպիսի իրավիճակ առաջացավ, երբ սկսվեց Ուկրաինական հակամարտությունը։ Այս ամենի ֆոնին՝ Եվրոպայում գազը թանկացել է 30 տոկոսով, 1000 խորանարդ մետրի դիմաց հասնելով 750 դոլարի։ Իրավիճակը սրվել է նաեւ այն պատճառով, որ մի քանի գազատարներ, որոնք պետք է Եվրոպա մեկնեին, փոխել են ճանապարհն ու հիմա գնում են դեպի Ասիա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր