Կյանքից հեռացել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հայրը
Wed, 11 Mar 2026 23:55:33 +0400

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն սոցիալական էջերում հայտնել է իր կյանքի մեծագույն կորստի մասին։ Նա հուզիչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով սիրելի հորը։
Հորը բնութագրելիս դերասանուհին չի խնայել ջերմ ու մեծարանքի խոսքեր. «ՀԱՅՐԻԿ… Ամենա-ամենա… Գեղեցիկ… Խելացի… Ինտելեկտուալ… Գիտուն… Շնորհալի… Բարի… Հանգչիր խաղաղությամբ»։
Դերասանուհին նաև տեղեկացրել է վերջին հրաժեշտի արարողությունների մանրամասները։
Հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 12-ին (այսօր)՝ «Զոլեր» սգո սրահում, ժամը 17:00-ից 20:00-ն, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 13-ին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր