Հինգշաբթի , 12 Մարտի 2026

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Ասում է՝ վարչապետին  ճանապարհել են ծափահարությամբ․ վե՞րջ․․․

Thu, 12 Mar 2026 16:45:30 +0400


Արայիկ Հարությունյանը մի գրառում է արել, որից եզրակացնում ես, որ այս մարդը դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում․
«Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով․ ահա այսպես են ընդունում անկախ ու ինքնիշխան պետության ղեկավարին»:

Ինքնիշխանություն ու ծափահարություն՝ մի քիչ տարօրինակ համադրություն է։ Ծափահարությունը դիվանագիտական էթիկայի մաս է, ոչ թե անկախության չափման միավոր։ Եվրոպական խորհրդարանում ծափահարում են գրեթե բոլոր ելույթներից հետո՝ անկախ նրանից, թե տվյալ երկրի իշխանությունը որքան հաջող կամ անհաջող է իր երկրի ներսում։ Եթե ծափահարություններով չափենք անկախությունը, ապա աշխարհի ամենաանկախ միավորները բեմերն ու թատրոններն են։

Անկախ պետության չափանիշը դրսի ծափահարությունը չէ, այլ պետության վիճակը ներսում։ Իսկ ներսում գիտեք՝ ինչ վիճակ է։
Այս ամենին մի բան էլ ավելացնեմ․ հայկական մշակույթում ընդունված ավանդույթ է՝ ծափահարություններով, ծափողջյուններով ճանապարհել մեռածներին։ Կարելի է նաև հասկանալ փոխաբերական իմաստով՝ ծափահարություններով ճանապարհում են թոշակի գնացողին։ Երբ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «Հայաստանի վարչապետին ճանապարհեցին ծափահարություններով», հայաստանյան հանրությունը մտածելու երկու ընտրանք ունի՝ կամ ճանապարհում են այն աշխարհ, կամ թոշակի։ Ուրիշ այլընտրանք չկա։ Որովհետև ծափահարությունը դիվանագիտական ժեստ է և անկախության ու ինքնիշխանության հետ ոչ մի կապ չունի։ Գուցե վերջին հրաժեշտի ա՞զդ է։ Կամ գուցե եվրոպական թատրո՞ն․․․ Ամեն դեպքում աշխատակազմի ղեկավարը լավ կանի բառերի հետ զգույշ վարվել․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի

Այո, նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի Thu, 12 Mar 2026 13:12:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով