Ինչքան մարդ է զոհվել հակամարտության ընթացքում
Thu, 12 Mar 2026 18:30:56 +0400

Մերձավոր Արեւելյան ներկայիս էսկալացիայի ընթացքում արդեն զոհվել է ավելի քան 1800 մարդ, վիրավորվել 12,5 հազար մարդ՝ Իրանում, Լիբանանում եւ Իսրայելում։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կառույցի ղեկավար Թեդրոս Ադան Գեբերեյեսուսը մանրամասնել է, որ ավելի քան 10 օրվա ընթացքում, ինչ սկսվել է Իրանական հակամարտությունը, Իրանում զոհվել է ավելի քան 1300 մարդ, վիրավորվել 9 հազար մարդ։
Լիբանանում զոհվել է ոչ պակաս, քան 570 մարդ եւ վիրավորվել ավելի քան 1400 մարդ։ Իսրայելում զոհվել է 15 մարդ, վիրավորվել 2142 մարդ։ Նա նաեւ հայտնել է, որ առողջապահական օբյեկտների վրա ավելացել են հարձակումները։ Մասնավորապես՝ 18 առողջապահական օբյեկտի է հարվածվել Իրանում, 25-ը՝ Լիբանանում, 2-ը՝ Իսրայելում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր