«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի

«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի

Fri, 13 Mar 2026 08:15:00 +0400


Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է: Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է: Նրա պաշտոնավարման ժամանակ էր Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 դպրոցում աշխատանքը կորցրել այդ ժամանակ պատմության ուսուցիչ աշխատող լրագրող Կարպիս Փաշոյանը: Ըստ լուրերի՝ նա տիկնոջ ընկերուհին է դարձել «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թոփալաքյանի հետ մտերմության շնորհիվ, եւ վերջինս էլ լոբբինգ է անում Դավթյանի հարցում։ Այս ամենը նաեւ այն մասին է խոսում, որ տիկին Հակոբյանը չի կորցրել Փաշինյանի կադրային քաղաքականության վրա ազդելու լծակները:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սիլվա Հակոբյանի աննախադեպ ֆուրորը՝ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը: Ուշագրավ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով