Նախկին նախագահին տեղափոխել են հիվանդանոց․ ինչ է նրա մոտ ախտորոշվել
Sat, 14 Mar 2026 14:30:11 +0400

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ նա մեղավոր էր ճանաչվել պետական հեղաշրջման փորձի մեջ եւ այժմ կրում է իր պատիժը։ Բոլսոնարուի մոտ ախտորոշվել է պնեւմոնիա։ Այս մասին հայտնում է DF Star-ը։ Համաձայն հաղորդման, նախկին նախագահին հոսպիտալացրել են բարձր ջերմության եւ արյան մեջ թթվածնի ցածր պարունակությամբ պայմանավորված։ Հետազոտություններից հետո՝ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի բակտերիալ բրոնխոպնեւմոնիա։ Բուժումն իրականացվելու է ներերակային հակաբիոտիկների ներարկմամբ։ Կնոջն ու զավակներին թույլատրել են այցելել, սակայն հիվանդասենյակում մշտապես հերթապահելու է ոստիկանության աշխատակիցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր